Քննարկվել է տարածաշրջանում առկա բարդ իրավիճակը, հայ ժողովրդի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրները
![]() 189 Հինգշաբթի, 30 մարտի, 2023 թ., 18:54 Մարտի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Դոմինիկյան Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆրանկ Հանս Դանենբերգ Կաստելյանոսին (նստավայրը՝ Մոսկվա)։ Նորին Սրբությունը, իր օրհնությունն ու շնորհավորանքը բերելով դեսպանին նշանակման առիթով, մաղթեց արդյունավետ առաքելություն ի նպաստ հայ-դոմինիկյան հարաբերությունների ձևավորման և ամրապնդման: Հանդիպմանը նորանշանակ դեսպանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց առաջիկա իր ծրագրերը՝ հատկապես կարևորելով տնտեսական և զբոսաշրջության ոլորտներում համագործակցությունը։ Դեսպան Ֆրանկ Հանս Դանենբերգ Կաստելյանոսը հավաստիացրեց, որ ջանքեր կներդնի Հայաստանի հետ տարբեր ոլորտներում փոխգործակցության առավել զարգացման և երկու պետությունների բարեկամական ջերմ հարաբերությունների զորացման ուղղությամբ։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ դեսպանի հեռանկարային ծրագրերին՝ վստահություն հայտնելով, որ դրանք կնպաստեն երկու երկրների սերտ գործակցությանը։ Զրույցի ընթացքում քննարկվեցին տարածաշրջանում առկա բարդ իրավիճակին, հայ ժողովրդի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրներին, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանմանն առնչված հարցեր։ Նորին Սրբությունը մասնավորաբար կարևորեց Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականության կանխարգելման, տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման գործում միջազգային հանրության հետևողական քայլերը։ |

ԵՏՀ նիստում քննարկվել է վարորդների՝ ՌԴ-ում գտնվելու տևողության սահմանափակման հարցը
234Երեկ, 19:12
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն
175Երեկ, 17:42
Առևանգել են օտարերկրացուն՝ ներկայանալով իբրև ոստիկանության աշխատակիցներ
174Երեկ, 10:42
«29 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
29922.10.2025, 17:18
Փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել
35122.10.2025, 14:30
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Վրաստան (տեսանյութ)
36521.10.2025, 19:12
«Ստացվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացությունը». Կիմա Ավդալյան
76721.10.2025, 15:12
«ՀՀ-ն ողջունում է Ադրբեջանի նախագահի հայտարարությունը». Նազելի Բաղդասարյան
43521.10.2025, 14:24
