Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանը տեղափոխվել «Սևան» ՔԿՀ. պարզաբանում

Արդարադատության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել՝ ինչու է Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, «Երեւան կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխվել «Սեւան» ՔԿՀ․ «2023 թվականի մարտի 30-ին «Հրապարակ» օրաթերթում զետեղվել է «Ինչու է Նարեկ Սարգսյանը տեղափոխվել «Սևան» ՔԿՀ» վերտառությամբ հոդված:
Վերոնշյալ հրապարակման կապակցությամբ հայտնում ենք, որ Նարեկ Սարգսյանի դատավճիռն ի կատար ածելու վերաբերյալ կարգադրությունը Քրեակատարողական ծառայությունում ստացվել է 2022 թվականի հուլիսի 19-ին:
Համաձայն դատավճռի՝ Նարեկ Սարգսյանը կատարել է ծանր հանցանք, դատապարտվել է 10 տարին չգերազանցող ժամկետով ազատազրկման, ռեցիդիվ չի ունեցել:
ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի և 96-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ծանր հանցանքների կատարման համար 10 տարին չգերազանցող ժամկետով ազատազրկման դատապարտված, հանցագործությունների ռեցիդիվ չունեցող անձինք պատիժ են կրում միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններում: Նույն օրենսգրքի 58-րդ հոդվածի համաձայն՝ պատժի կրման համար քրեակատարողական հիմնարկը և համապատասխան անվտանգային գոտին որոշում է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովը՝ ընտրելով դատապարտյալի նախկին մշտական կամ մերձավոր ազգականների բնակության վայրին հնարավորինս մոտ գտնվող քրեակատարողական հիմնարկ:
Նկատի ունենալով, որ միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատժի կրման օրենքով սահմանված պայմաններն առկա են միայն ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում, ինչպես նաև հաշվի առնելով, որ Նարեկ Սարգսյանը նախկինում մշտական բնակվել է Երևան քաղաքում, Հանձնաժողովը վերջինիս պատժի կատարումը նշանակել է նրա բնակության վայրին հնարավորինս մոտ՝ ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում, որտեղ նա տեղափոխվել է 2022 թվականի օգոստոսի 5-ին:

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
8713:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
19910:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
233Երեկ, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
41504.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
41904.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
40804.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
38404.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
35103.11.2026, 15:42