Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում

Ուշադրություն
Այսօրվա գնահատմամբ՝ հանրապետության հովտային գոտում, այդ թվում Արարատյան դաշտում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն օդում՝ 0…-2 աստիճան, հողի մակերևույթին՝ -3...-4 աստիճան, որը կդիտվի լուսադեմին, ժամը 05։00-07։00 ընկած ժամանակահատվածում։
Հանրապետության նախալեռնային գոտում 1200-1500 մ բարձրություններում, որտեղ ծիրանենին նույնպես գտնվում է ծաղկած վիճակում, ամենացածր ջերմաստիճանը կանխատեսվում է մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը՝ -2…-4 աստիճան, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը 0…-2 աստիճան։
Այս հատվածներում ցածր ջերմաստիճանը մարտի 31-ի երեկոյան և 1-ի գիշերը կուղեկցվի նաև տեղումներով՝ ձյան տեսքով։
Հանրապետության տարածքում՝
Մարտի 31-ին, ապրիլի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում, ապրիլի 2-ի և 3-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 31-ին լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Ապրիլի 2-ի և 3-ի գիշերը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին հատվածներում՝ մառախուղ:
Օդի ջերմաստիճանը մարտի 31-ին՝ ևս 6-8 աստիճանով, ապրիլի 1-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Մարտի 31-ին, ապրիլի 1-ին սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում 31-ի երեկոյան ժամերից՝ ձյան տեսքով։ Ապրիլի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի մարտի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 24.70C (1970 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -8.30C (1956 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 8.90C
Եղանակային կանխատեսումներին առավել մանրամասն ծանոթանալու համար այցելեք այստեղ։

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
8713:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
19910:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
233Երեկ, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
41504.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
41904.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
40804.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
38404.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
35103.11.2026, 15:42