Զոհված զինծառայողների ծնողները շարժվում են Սյունիք

824
Ուրբաթ, 31 մարտի, 2023 թ., 11:42
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, հասարակական ու քաղաքական մի շարք գործիչներ այսօր Եռաբլուրից երթ են իրականացնելու դեպի Սյունիք՝ տեղում պարզելու, թե ինչպես է ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժել ադրբեջանական զինուժը և ինչո՞ւ է Բերձորի միջանցքը մինչև հիմա փակ, այն դեպքում, երբ Հաագայի միջազգային դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին բացել այն անհապաղ։
Դեպի Սյունիք մեկնող խաղաղ ակցիայի մասնակիցների թվում է նաև 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը։ Վերջինը MediaHub-ի հետ զրույցում ասել է, որ փորձելու են հասնել Բերձորի միջանցք. «Պիտի հասնենք մինչև Սյունիքի Տեղ գյուղում տեղակայված հայկական անցակետ ու փորձենք անցնել... Մենք պետք է նաև տեսնենք, թե թշնամին որքա՞ն է մխրճվել Հայաստանի տարածք»,- ասել է նա:

«Եթե Մասիսին ու Սիսը լինեին ՀՀ տարածքում, այն նույնկերպ ապամոնտաժելո՞ւ էիք Թուրքիայի պահանջով». Արեգ Սավգուլյան
4109:54
«Անկարայի արձագանքն ավելի շատ ոչ թե Իսրայելին, որքան ՀՀ-ին է վերաբերում». Տիգրան Աբրահամյան
3909:42
Որոշել է Արցախի վերջին ինստիտուտները ոչնչոցնել. «Հրապարակ»
5709:30
ՊՆ-ում վհուկների որս է սկսվել. «Հրապարակ»
6209:24
Սասուն Միքայելյանի և ԵԿՄ-ի ճակատագիրն՝ անորոշ. «Հրապարակ»
4609:18
Սպասվում է կարճատև անձրև, առանձին վայրերում՝ կարկուտ
5208:24
«Գիշերները տաքանում են ավելի արագ, քան ցերեկները՝ մեծացնելով առողջության համար վտանգը»․ Լևոն Ազիզյան
9500:48
«Արցախցիներ Պարգև Բադալյանը և Սերգեյ Սարգսյանը դատական նիստերի դահլիճից ազատ արձակվեցին»․ Ռոման Երիցյան
11900:30