Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ամենախիստ ձևով պատժի ենթարկել կառուցապատողին». Ավինյան

«Ամենախիստ ձևով պատժի ենթարկել կառուցապատողին». Ավինյան
523
Երկուշաբթի, 03 ապրիլի, 2023 թ., 10:18

«Սա արտառոց դեպք է ու վտանգավոր. այն, շատ մեծ հավանականությամբ, կարող էր բերեր նաև զոհերի: Մեր մոտեցումը պետք է լինի շատ խիստ: Շատ շինարարներ իրենց աշխատանքին իմիջիայլոց են վերաբերվում, որի հետևանքով մետրոյի գծերի վրա ապրիլի մեկին ունեցել ենք քարաթափում»,- անդրադառնալով Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» մեկնող կայարանի ուղեհատվածում տեղի ունեցած «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի պատի փլուզման դեպքին՝ ասել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Ուզում եմ խնդրել հասարակական կարգի պահպանման մեր գործընկերներին, ամենախիստ ձևով պատժի ենթարկել կառուցապատողին, ով որ մեղավոր է: Նմանատիպ վերաբերմունքը չպետք է հանդուրժել»,- նշել է նա: