«Ալրաղաց» ԲԲԸ տարածքում տեղի ունեցած փլուզման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնում է. «Հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ․ ապրիլի 1-ին Երևան քաղաքի Նար-Դոս փողոցի 2-րդ հասցեում գտնվող «Ալրաղաց» ԲԲ ընկերության տարածքում պահուստարանների քանդման աշխատանքների ընթացքում նշված շինության փլուզման հետևանքով փլատակներն ընկել են նույն հասցեի հարևանությամբ գործող խաղալիքների պահեստի, ինչպես նաև Երևանի մետրոպոլիտենի երկաթգծերի վրա, որի հետևանքով խաղալիքների պահեստի վարձակալը և գույքի սեփականատերը կրել են էական վնասներ:
Դեպքի առթիվ ապրիլի 1-ին ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ «Ալրաղաց» ԲԲ ընկերության շահագործման ոչ պիտանի պահուստարանի քանդման աշխատանքներն իրականացվել են Ա/Ձ-ի կողմից, որը մինչ այդ «Ալրաղաց» ԲԲԸ-ի հետ կնքված համապատասխան պայմանագրի հիման վրա ևս իրականացրել է բազմաթիվ այլ պահուստարանների քանդում։
Վարույթի շրջանակում կատարվել են հարցաքննություններ, վերցվել են անհրաժեշտ փաստաթղթերը, նշանակվել է դատաշինարարատեխնիկական և ապրանքագիտական համալիր փորձաքննություն։
Նախաքննությունը շարունակվում է, քննության առարկա են փլուզման հանգամանքների պարզումը, իրականացված քանդման աշխատանքների՝ անվտանգության և շինարարական նորմերին համապատասխանությունը, ինչպես նաև աշխատանքների թույլտվության և կատարման իրավապայմանագրային պայմանների և ժամկետների պահպանվածության հարցը»:

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
8213:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
19210:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
230Երեկ, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
41204.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
41804.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
40704.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
38304.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
35003.11.2026, 15:42