Կառուցապատողները խուսափել են առանձնապես խոշոր չափերի հարկերից. ՊԵԿ

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 8 բաժնի աշխատակիցներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջաններում բազմաբնակարան շենքերի երկու կառուցապատող ընկերություն առուվաճառքի պայմանագրերում օտարվող բնակարանների արժեքները միտումնավոր ցածր են նշել:
Կեղծելով օտարվող բնակարանների արժեքները՝ կառուցապատողները թաքցրել են իրական շրջանառությունները և խուսափել են առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց:
Հաշվարկները ցույց են տվել, որ մեկ դեպքով մեկ գործարքի հաշվարկով ստվերը կազմել է 55.5 տոկոս, իսկ 2-րդ դեպքով՝ 29.7 տոկոս։
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը բնակարաններ ձեռք բերող քաղաքացիներին հորդորում է վտանգի չենթարկել իրենց սեփականության իրավունքը և անշարժ գույքերի գնման իրավունքի կամ առուվաճառքի պայմանագրերում կառուցապատողներից պահանջել նշել բնակարանների իրական արժեքները։

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
8213:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
19210:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
230Երեկ, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
41204.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
41804.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
40704.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
38304.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
35003.11.2026, 15:42