Փարիզի բնակիչները քվեարկել են էլեկտրական սկուտերների վարձույթն արգելելու օգտին

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի կողմից կիրակի օրը կազմակերպված հանրաքվեին մասնակցած փարիզցիների 89%-ը դեմ է քվեարկել էլեկտրական սկուտերների վարձակալությանը։ Այժմ նման ծառայություններ առաջարկող երեք ընկերություններն ստիպված կլինեն իրենց բիզնեսները Փարիզից տեղափոխել այլ քաղաքներ։ Ընդհանուր առմամբ, նրանք միասին շահագործում էեն15000 էլեկտրական սկուտերներ:
Ավելի վաղ Ֆրանսիայի մայրաքաղաքում էլեկտրական սկուտերների առավելագույն արագությունն արդեն սահմանափակվել էր 10 կմ/ժ-ով, և դրանց օգտատերերից պահանջվում էր օգտվել հատուկ կայանատեղիներից։
Փարիզի իշխանությունները հորդորում են քայլեր ձեռնարկել ավտոմնոբիլներից հրաժարվելու ուղղությամբ: Այնուամենայնիվ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քաղաքի բնակիչները հիմնականում օգտագործում են էլեկտրական սկուտեր՝ քայլելու կամ հասարակական տրանսպորտից օգտվելու փոխարեն:
Միևնույն ժամանակ, սկուտերների պարկ ունեցող Dott, Lime և Tier ընկերությունները պնդում են, որ քվեարկության արդյունքների վրա ազդել է ցածր մասնակցությունը: Մասնակցել է ընդամենը 103084 մարդ, ինչը կազմում է գրանցված փարիզաբնակ ընտրողների մոտ 7,5%-ը։
Միևնույն ժամանակ, քվեարկությունը պարտադիր ուժ չունի, ուստի Իդալգոն կարող է այն հաշվի չառնել վերջնական որոշում կայացնելիս։ Ամեն դեպքում, դա չի ազդի մասնավոր էլեկտրական սկուտերների, ինչպես նաև էլեկտրական հեծանիվների տերերի վրա։
Ըստ Լայմի, Փարիզում գտնվող իր պարկի 90%-ն օգտագործվում է ամեն օր։ 2021 թվականին ավելի քան 1,2 միլիոն մարդ, որոնց 85%-ը՝ Փարիզի բնակիչներ, ընդհանուր առմամբ կատարել է 10 միլիոն ուղևորություն։

«Արևմուտքում վերջապես ձայներ են բարձրանում». Լևոն Զուրաբյան
1622:36
«Սահմանադրությունը պետք է պաշտպանի ինձ իշխանության կամայականությունից, ոչ թե դառնա ինձ ճնշելու գործիք». Վլադիմիր Մարտիրոսյան
4122:18
«Ինչո՞ւ Հայ մայրն ստիպված եղավ իր տան ներսում դիմակայել այն վտանգին, որը պետք է կանխվեր դեռ պետական սահմանին». Կարեն Արայան
5422:06
«Արսեն Թորոսյանը քպ-ականին չհասկացավ. բա ժողովրդի ջանը քա՞ր էր». Հայկ Մովսիսյան (տեսանյութ)
6121:24
Եվրոպական մթերային խանութներում քիբերհարձակման պատճառով սառցարաններում ջերմաստիճանը կտրուկ բարձրացել է
13820:55
«Թե բա՝ եկեղեցին չպետք է խառնվի քաղաքականությանը». Մհեր Հակոբյան
6520:36
«Քո ակնոցների ոսպնյակները փոխելու ժամանակն է». Արսեն Թորոսյանը՝ գնաճը մատնացույց անող լրագրողին (տեսանյութ)
7719:54
Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
6819:42