Շաբաթ, 07 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Ռուբինյանը Խորվաթիա-ՀՀ բարեկամական խմբի ղեկավարին ներկայացրել է ՀՀ-Թուրքիա կարգավորման գործընթացը

Ռուբինյանը Խորվաթիա-ՀՀ բարեկամական խմբի ղեկավարին ներկայացրել է ՀՀ-Թուրքիա կարգավորման գործընթացը
173
Երկուշաբթի, 03 ապրիլի, 2023 թ., 19:24

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 3-ին ընդունել է Խորվաթիայի խորհրդարանի Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դավոր Իվո Շտիրի գլխավորած պատվիրակությանը և ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայիս վիճակը, ինչպես նաև իրադրությունը տարածաշրջանում:

ԱԺ-ն հայտնում է հայտնում է, որ ողջունելով հյուրերին՝ Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ Հայաստանն ու Խորվաթիան ունեն պատմական և մշակութային ընդհանրություններ: Հայ-խորվաթական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում ԱԺ փոխնախագահը կարևորել է բարեկամական խմբերի փոխայցերը, արդյունավետ փոխգործակցությունը:

Զրուցակիցներն արժևորել են միջազգային հարթակներում ակտիվ համագործակցությունը:

Խոսելով ՀՀ-ԵՄ համագործակցությունից՝ ԱԺ փոխնախագահն արժևորել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելության դերակատարությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներն ընդգծել են երկկողմ կապերի աշխուժացման անհրաժեշտությունը, կարևորել տարածաշրջանում խաղաղության հաստատումը: