«Բաքվի վարքագիծը վկայում է ԼՂ-ն էթնիկ զտումների ենթարկելու քաղաքականության շարունակելիության մասին». Սարգիս Խանդանյան

Ձեր այցը Հայաստան նոր լիցք կհաղորդի հայ-խորվաթական փոխգործակցության խորացմանը և միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը. ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ապրիլի 3-ին Խորվաթիայի խորհրդարանի Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի հետ հանդիպման ժամանակ: Տեղեկանում ենք ԱԺ լրատվության վարչությունից։
Հանձնաժողովի նախագահը նշել է, որ 2024 թվականին լրանում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Սարգիս Խանդանյանն ընդգծել է, որ այս տարիների ընթացքում հայ-խորվաթական հարաբերությունները հետևողականորեն զարգացել են և հույս հայտնել, որ փոխադարձ ջանքերի շնորհիվ դրանք ավելի կամրապնդվեն և կխորանան:
Խորհրդարանականն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանը՝ նշելով. «Այդ գործողությունների հետևանքով ԼՂ բնակիչները մոտ չորս ամիս է՝ զրկված են ազատ տեղաշարժի իրավունքից: ԼՂ-ն կանգնած է պարենային և հումանիտար աղետի վերահաս վտանգի առջև: Ադրբեջանի այս վարքագիծը ոչ միայն ակներև է դարձնում նրա կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրը հասցեագրելու և այդ նպատակով Ստեփանակերտի հետ երկխոսելու մտադրության բացակայությունը, այլև հերթական անգամ վկայում է պաշտոնական Բաքվի՝ Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելու քաղաքականության շարունակականության մասին»:
Սարգիս Խանդանյանը հյուրերին տեղեկացրել է, որ Ադրբեջանի այս գործողությունը դատապարտվել է Եվրոպական խորհրդարանի, բազմաթիվ ազգային խորհրդարանների, ԵՄ, ԱՄՆ և միջազգային հարաբերությունների այլ սուբյեկտների կողմից, սակայն Ադրբեջանը հաշվի չի առնում մեր գործընկերների հորդորները:
Նրա խոսքով Հայաստանը տարբեր միջազգային հարթակներում բարձրաձայնում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության մասին և ակնկալում միջազգային գործընկերների հասցեական արձագանքները:
Սարգիս Խանդանյանը Հայաստանի Հանրապետության սահմանների շուրջ կայունությունն ապահովելու տեսանկյունից կարևորել է Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելությունը:
Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դավոր Իվո Շտիրը կարևորել է հայ-խորվաթական հարաբերությունները և նշել. «Խորվաթիան ԵՄ-ում երիտասարդ անդամ է և հաշվի առնելով աշխարհաքաղաքական վերջին զարգացումները՝ մենք կարևորում են տարածաշրջանում խաղաղության հաստատումը»:
Պատվիրակության անդամ Դոմագոյ Հայդուկովիչի խոսքով իրենք կարևորում են հայ ռազմագերիների և գերեվարված այլ անձանց շուտափույթ վերադարձը, ինչպես նաև մտահոգված են Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանման խնդրով:
Հյուրերը շնորհակալություն են հայտնել հանդիպման համար և նշել, որ նման հանդիպումներն ու փոխայցելությունները շարունակական բնույթ կկրեն:

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
8213:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
19210:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
230Երեկ, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
41204.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
41804.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
40704.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
38304.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
35003.11.2026, 15:42