Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Միխայիլ Գալուստյանը ստացել է Հայաստանի քաղաքացիություն

Միխայիլ Գալուստյանը ստացել է Հայաստանի քաղաքացիություն
677
Երկուշաբթի, 03 ապրիլի, 2023 թ., 20:30

Դերասան Միխայիլ Գալուստյանը հայտարարել է, որ ստացել է Հայաստանի քաղաքացիություն:

«Վերջապես ստացա Հայաստանի քաղաքացիություն: Ես գնացի ամենաազնիվ ու ճիշտ ճանապարհով, ազնվորեն ներկայացրեցի փաստաթղթերը և վերջապես ստացա»,- Երևանում կայացած շնորհանդեսի ժամանակ ասել է նա։

Հիշեցնենք, որ Հայաստանում թույլատրվում է երկքաղաքացիությունը. Էթնիկ հայերը կարող են անձնագիր ստանալ պարզեցված ընթացակարգով: