Ադրբեջանցիներն արդեն 11 պոստ են դրել. «Հրապարակ»
![]() 501 Երեքշաբթի, 04 ապրիլի, 2023 թ., 09:24 «Հրապարակ»-ը գրում է. «Անցած շաբաթ Տեղ գյուղի տարածք ադրբեջանցիների ներթափանցումից մեկ օր հետո Փաշինյանը կառավարության նիստում գրեթե երդվեց․ «Հայկական դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, ընդամենը Հայաստան-Արցախ երթուղու փոփոխություն է կատարվել»։ Նույն օրը ԱԱԾ-ն հերքեց սա՝ հաղորդելով․ «Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացրել է ինժեներական աշխատանքներ։ Հայկական կողմի հաշվարկներով՝ հինգ այդպիսի կետ կա, որտեղ ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր ավելի առաջ է տեղակայվել»։ Ապա եկավ ԱԱԾ-ի ստելու ժամանակը։ Շաբաթ օրը՝ ապրիլի 1-ին, ԱԱԾ-ն հերթական հաղորդագրությունը տարածեց, թե ՀՀ և ԱՀ ներկայացուցիչների մասնակցությամբ իրականացվել են սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակն «էականորեն բարելավվել է»։ «Բարելավվելը ո՞րն է, որ մարդկանց հողերի մեջ ադրբեջանցիները 11-րդ պոստն են արդեն դրել»,- մեզ հետ զրույցում տարակուսել էր Արավուսի նախկին վարչական ղեկավար, համայնքի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանը, ում հաշվարկով՝ ադրբեջանցիներն առանց դիմադրության ավելի քան 60 հա տարածք են վերցրել իրենց վերահսկողության տակ»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
