Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«ՀՀ-ում գտնվող արցախցիները չե՞ն ուզում Սյունիքին աջակցել». Արշակ Աբրահամյան

«ՀՀ-ում գտնվող արցախցիները չե՞ն ուզում Սյունիքին աջակցել». Արշակ Աբրահամյան
368
Չորեքշաբթի, 05 ապրիլի, 2023 թ., 03:06

Արցախի «Արդարություն» կուսակցության ԵԿ նախագահ Արշակ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իսկ ՀՀ-ում գտնվող արցախցիները չեն ուզո՞ւմ Սյունիքին աջակցեն։ Թե՞ արդեն մոռացել եք պատերազմի ժամանակ սյունեցիները որքան են ձեզ օգնել...
ՀՀ-ում հազարավոր արցախցիներ կան, բայց նրանց մեծ մասը անգամ հանուն Արցախի կազմակերպվող ծրագրերին չի մասնակցում, այնինչ Արցախի համար առաջինը արցախցին պետք է պայքարի։
Այսօր էլ Սյունիքն է զգում բոլորիս կարիքը։ Մի քիչ ձեզ նեղություն տվեք, դուրս եկեք ձեր կոմֆորտ զոնայից և կանգնեք սյունեցիների կողքին, աջակցեք այնտեղի ժողովրդին՝ ինչով որ կարող եք։ Մենք այստեղ շրջափակման մեջ ենք և շատ բան չենք կարող անել՝ գոնե դուք կանգնեք սյունեցիների կողքին»:

Աղբյուրը`   Արշակ Աբրահամյան