Դոնալդ Թրամփը ձերբակալվել է. #CNN
![]() 1925 Երեքշաբթի, 04 ապրիլի, 2023 թ., 22:18 ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ձերբակալվել է, հայտնում է CNN-ը։ Ձերբակալությունը կտևի մինչև նրան մեղադրանք առաջադրելը։ Սպասվում է, որ կես ժամվա ընթացքում Թրամփը կկարողանա լքել դատարանը։ Ավելի վաղ Մանհեթենի շրջանային դատախազ Էլվին Բրեգի գրասենյակը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ ներկայացված 34 մեղադրանքները վերաորակել էր քրեական մեղադրանքների: Թրամփն իր TruthSocial սոցցանցում իր ձերբակալությունից առաջ գրառում է հրապարակել։ «Ես գնում եմ Ստորին Մանհեթենի դատարանի շենք։ Դա այնքան սյուրռեալիստական է թվում - վայ, նրանք ինձ ձերբակալելու են: Ես չեմ կարող հավատալ, որ դա տեղի է ունենում Ամերիկայում: ՄԱԳԱ» Ամերիկյան լրատվամիջոցները հայտնել են, որ Թրամփը մտադիր է դատարանում իրեն անմեղ ճանաչել։ Թրամփը դատարան է ժամանել մեկ տասնյակ մեքենաներից բաղկացած ավտոշարասյունով և անվտանգության աշխատակիցներով, որոնք իրեն են պատկանում՝ որպես նախկին նախագահ։ Թրամփի ավտոշարասյունը դատարան է ժամանել Trump Tower-ից, ուր նախկին նախագահը ժամանել է Ֆլորիդայից մեկ օր առաջ։ Դատարանի մոտ հավաքվել էին Թրամփի բազմաթիվ կողմնակիցներ ու հակառակորդներ, ինչպես նաև լրագրողներ։ Չնայած լրագրողների բազմաթիվ խնդրանքներին և հետաքրքրությանը, դատարանը թույլ չտվեց ուղիղ եթեր հեռարձակել նիստերի դահլիճից՝ միայն թույլ տալով լուսանկարիչներին մի քանի լուսանկար անել մինչև նիստի մեկնարկը։ Թրամփը նույնպես չի խոսել դատարանի մոտ հավաքվածների հետ, ինչպես որոշ լրատվամիջոցներ են առաջարկել, բայց նա կարող է դա անել շենքից դուրս գալուց հետո կամ արդեն Ֆլորիդայում, ուր նախատեսում է վերադառնալ երեքշաբթի երեկոյան։ BBC-ն գրում է, որ Թրամփը չի պահվի կալանքի տակ կամ ֆիզիկական կալանքի տակ՝ ի տարբերություն Մանհեթենի քրեական դատարան ներկայացող շատ այլ մեղադրյալների։ Նախկին նախագահի համար անվտանգության հատուկ միջոցներ կան: Մեղադրանքների առաջադրումից անմիջապես հետո Գաղտնի ծառայությունը Թրամփին կտանի Ֆլորիդայի Մար-ա-Լագո կալվածք, որտեղ ակնկալվում է, որ նա ելույթ կունենա իր կողմնակիցների հետ։ |

«Հայերի 10 տոկոսն է հետաքրքրված ներքաղաքական և աշխարհաքաղաքական խնդիրներով»․ Մանուշ Եսայան
7417:30
«Տարօրինակ զանգեր ենք ստանում»․ Ռոման Երիցյան
13317:24
«Նիկոլ Փաշինյանը շուն-շանգյալ է անվանում քաղաքացիներին․ ձեզ չանհանգստացրե՞ց այդ հանգամանքը»․ հարց՝ Անահիտ Մանասյանին (տեսանյութ)
11116:48
«Առաջիկա ընտրություններում չեմ մասնակցելու որպես պատգամավորության թեկնածու»․ Անի Սամսոնյան
10616:30
«Հարցին պետք է մոտենալ առավելագույն լրջությամբ»․ Միհրան Մախսուդյան
10816:18
«Ընտրության գնալուց առաջ լավ հիշեք այս պատկերները»․ Մանուել Մանուկյան
14415:48
«Քոչարյանական քարոզչական կոյուղու կեղտաջրերը կրկին վարարել էին»․ Արմեն Աշոտյան
16915:36
«Վեդիում տեղի են ունենում հակաիրավական գործընթացներ»․ Արփինե Խաչատրյան (տեսանյութ)
17115:30
