Դատապարտում ենք իշխանության ներկայացուցիչների կողմից բռնարարքների այս շղթան. հայտարարություն
![]() 166 Չորեքշաբթի, 05 ապրիլի, 2023 թ., 11:36 Վերջին օրերին ՀՀ գործող իշխանությունների որոշ ներկայացուցիչների կողմից դրսևորվում է գռեհիկ, փաստացի խուլիգանական և առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող վարքագիծ, ինչը որևէ կերպ դեռ չի արժանացել իրավապահ մարմինների համարժեք արձագանքին։ Նմանապես, ապրիլի 4-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, ի պատասխան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Էդգար Ղազարյանի քաղաքական ելույթի, ուղիղ եթերում բացահայտ սպառնաց «կտրել նրա լեզուն», «ջարդել ոտքերը» և այլն, դրանով փորձելով հոգեբանական ահաբեկչության ենթարկել ընդդիմության կողմից առաջարկված թեկնածուին։ Արթուր Հովհաննիսյանին աջակցեցին ՔՊ խմբակցության մի շարք պատգամավորներ, որոնք ուղիղ եթերում անձնապես վիրավորում էին ՄԻՊ թեկնածուին և փորձում նսեմացնել նրա մարդկային արժանապատվությունը։ «Համախմբում» շարժման Խորհուրդը խստիվ դատապարտում է գործող իշխանությունների ներկայացուցիչների կողմից բռնարարքների ու բռնության գործադրմամբ սպառնալիքների այս շղթան, ինչպես նաև դրանց առնչությամբ իրավապահ մարմինների դրսևորած փաստացի անգործությունը։ «Համախմբում» շարժման Խորհուրդ |

«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
11912:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
15511:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
20010:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
12009:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
11709:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
409Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
393Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
378Երեկ, 15:52
