Նախկին քննիչին մեղադրանք է ներկայացվել տուժողից խարդախությամբ գումար հափշտակելու համար

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Ս. Հ.-ն, զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչի պաշտոնը, ծառայողական լիազորություններն օգտագործելով, խաբեության եղանակով տուժողից հափշտակել է 204.000 ՀՀ դրամ: Հայտնում է հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը։
Մասնավորապես՝ պարզվել է, որ քննիչ Ս. Հ.-ն քրեական վարույթով իրականացված նախաքննության ընթացքում՝ 2022 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին, իր աշխատասենյակում տվյալ վարույթով տուժող Մ. Բ.-ից շահադիտական նպատակով իբրև իրեղեն ապացույց պահանջել և ստացել է 204.000 ՀՀ դրամ՝ Մ. Բ.-ին կեղծ հավաստիացումներ տալով, թե իբր հիշյալ գումարն անհրաժեշտ է նախաքննության արդյունավետության և քրեական վարույթի օրինական ընթացքն ապահովվելու համար:
Արդյունքում Մ. Բ.-ն նույն օրը քննիչին առձեռն փոխանցել է 204.000 ՀՀ դրամ, որը վերջինս հափշտակել է:
Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար քննիչ Ս. Հ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակություն կատարելու համար):
Նախաքննության ընթացքում Ս. Հ.-ն իրեն մեղավոր է ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ: 2022 թվականի հոկտեմբերի 12-ին Ս. Հ.-ի նկատմամբ կիրառվել է «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ, և վերջինս ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
8213:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
19210:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
230Երեկ, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
41204.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
41804.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
40704.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
38304.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
35003.11.2026, 15:42