Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Նարիմանյանին դատարանից տեղափոխել են հիվանդանոց

Նարիմանյանին դատարանից տեղափոխել են հիվանդանոց
195
Հինգշաբթի, 06 ապրիլի, 2023 թ., 23:36

Այսօր իրավապահները հայտնի գործի շրջանակներում փորձել են կալանավորել Բժշկական համալսարանի նախկին ռեկտոր, 71-ամյա վաստակաշատ բժիշկ Միքայել Նարիմանյանին, սակայն կալանքի վերաբերյալ դատական նիստի ընթացքում Նարիմանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է և վերջինիս ծանր վիճակով տեղափոխել են «Աստղիկ» ԲԿ, ընդ որում, մեկ անգամ ինքնազգացողությունը վատացել է, շտապ օգնություն են կանչել, սակայն քիչ անց ավելի է վատացել և անմիջապես տեղափոխել են հիվանդանոց: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը։

Ըստ տեղեկությունների, Նարիմանյանը ծանր ինսուլտ էր տարել, ապա քովիդով հիվանդացել և առողջական վատ վիճակում էր գտնվում, ինչի մասին իրավապահները տեղյակ էին:

Հիշեցնենք, որ քրեական հետապնդում է հարուցվել Բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի նկատմամբ՝ ԵՊԲՀ-ի առանձնապես խոշոր չափերով գույքի հնարավոր հափշտակության համար: