Ռուսաստանում առեղծվածային հանգամանքներում մահացել է ևս մեկ թոփ-մենեջեր
![]() 881 Ուրբաթ, 07 ապրիլի, 2023 թ., 00:30 Yakutskenergo-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ և գլխավոր ինժեներ Իգոր Շկուրկոյին մահացած են հայտնաբերել Յակուտսկի քննչական մեկուսարանում, հայտնում է Комсомольская правда-ի աղբյուրը։ Դատարանը թոփ-մենեջերին քննչական մեկուսարան է ուղարկել կաշառքի գործով ձերբակալության հաջորդ օրը՝ մարտի 31-ին։ Յակուտիայի դաշնային քրեակատարողական ծառայությունը պնդում է, որ Շկուրկոն ինքնասպան է եղել։ Գերատեսչության տվյալներով՝ դա տեղի է ունեցել ապրիլի 4-ին։ «Ամբաստանյալը հայտնաբերվել է քննչական մեկուսարանի խցում՝ առանց կյանքի նշանների։ Ժամանած բուժաշխատողները արձանագրել են նրա մահը։ Դեպքի վայր է հրավիրվել քննչական խումբ։ Նախնական տվյալներով՝ բռնի մահվան հետքեր չեն հայտնաբերվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Moscow Times-ը նշում է, որ Շկուրկոն չի համաձայնվել ձերբակալության հետ և բողոքարկել է այն իր մահից անմիջապես առաջ՝ ապրիլի 3-ին։ Քննչական կոմիտեից հրաժարվել են մեկնաբանել կատարվածը։ Yakutskenergo-ն չի պատասխանել ԶԼՄ-ների պաշտոնական հարցումներին: 49-ամյա Շկուրկոն պատասխանատու էր ընկերության տեխնիկական կառավարման համար։ PJSC Yakutskenergo-ն պատկանում է RusHydro-ին և գործում է ողջ երկրում: Նախքան Yakutskenergo-ում նշանակվելը, Շկուրկոն աշխատել է որպես OAO South Yakutsk Electric Networks-ի գլխավոր տնօրեն: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
