«Մայր դարձող կինը նմանվում է Արարչին՝ որպես նոր կյանք տվող էակ». Վահագն Խաչատուրյան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձն Ավետման տոնի՝ Մայրության ու գեղեցկության օրվա կապակցությամբ
Սիրելի կանայք, սիրելի մայրեր, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Սուրբ Մարիամ Աստվածածնի ավետման օրվա կապակցությամբ, որը մենք նշում ենք նաև որպես Մայրության և գեղեցկության տոն: Մարիամի մայրությունն աստվածային հրաշք էր և այս տոների խորհուրդը մարդկայինի ու աստվածայինի միաձուլումն է, որովհետև մայր դարձող կինը նմանվում է Արարչին՝ որպես նոր կյանք տվող էակ:
Մարդկության համար «մայր» հասկացությունը նվիրումի, ապահովության, բարության ու անսահման սիրո գաղափարների ամբողջությունն է: Պատահական չէ, որ հայրենիքը կոչում ենք Մայր հայրենիք, մեր լեզուն՝ մայրենի, մեր երկրի կենտրոնը՝ մայրաքաղաք և ինչպես անուրանալի են հայրենիքն ու լեզուն, այնպես էլ անգնահատելի է մեր կանանց, մայրերի, քույրերի ու դուստրերի դերը մեր կյանքում:
Սիրելի կանայք,
Տոնական այս օրվա առիթով կրկին շնորհավորում եմ ձեզ և ի սրտե մաղթում քաջառողջություն, անսպառ սեր, մայրության բերկրանք ու ամենայն բարիք:

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
6513:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
17210:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
223Երեկ, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
40604.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
41504.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
40304.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
38004.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
34703.11.2026, 15:42