Շաբաթ, 07 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում կատարվել է Խաչելության հիշատակման կարգ

217
Ուրբաթ, 07 ապրիլի, 2023 թ., 21:42

Այսօր՝ ապրիլի 7-ին, Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում՝ ՀԱՍԵ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ կատարվել է Հիսուս Քրիստոսի Խաչելության հիշատակման կարգ:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ընթերցվել են չորս Ավետարաններից այն բոլոր հատվածները, որտեղ նկարագրվում է Քրիստոսի դատավարությունը, Նրա անարգվելը և խաչելության դրվագը։

Արցախի թեմի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տեր Վաչագան քահանա Գյուրջանի խոսքով՝ ընթերցելով խաչելության հետ կապված այս բոլոր հատվածները և համապատասխան երգերով՝ մարդ ակամայից Քրիստոսի հետ կարծես անցնում է խաչի ճանապարհը՝ մատնությունից մինչև խաչելություն:

«Գողգոթայի ճանապարհով մենք Նրա հետ քայլում ենք և ամբողջ այդ էմոցիոնալ դաշտը զգում ենք մեզ վրա, որն ավելի է արժևորում Քրիստոսի զոհողությունը»,- ասում է Տեր Վաչագան քահանա Գյուրջյանը՝ հավելելով, որ այսօրվա ծեսի նպատակը մարդուն ցույց տալն է, թե ինչ է արել Քրիստոսն իր համար:

«Այսօրվան զուգադիպել են նաև նաև 4 տարի առաջ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցու օծման և պաշտոնական բացման օրն ու Մայրության ու գեղեցկության տոնը»,-նշել է հոգևոր հայրը՝ ընդգծելով, որ, այնուամենայնիվ, Քրիստոսի խաչելության հիշատակի արարողությունն է, որ իր իմաստով ավելի մեծ նշանակություն ունի եկեղեցածիսական առումով»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում