«Այս նկարի գաղտնազերծված պատմությունը պակաս զարմանալի չէ». Հովիկ Չարխչյան

Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել. «Փոքր-ինչ տարօրինակ լուսանկար է, այնպես չէ՞. Դերասան Ազատ Շերենցը՝ ձիու վրա: Իսկ այս նկարի գաղտնազերծված պատմությունը պակաս զարմանալի չէ: Պարզվում է՝ Շերենցը պիտի խաղար ռեժիսոր Էդմոն Քյոսայանի «Հուսո աստղ» («Մխիթար Սպարապետ») կինոնկարում ու պիտի մարմնավորեր Բայանդուրի կերպարը: Իսկ քանի դեռ ֆիլմի նկարահանման աշխատանքները չէին մեկնարկել, ռեժիսորը կարգադրել էր բոլոր դերասաններին պարբերաբար ներկայանալ Երևանի ձիարշավարան և օրը մի քանի ժամ տրամադրել ձիավարության հմտությունների յուրացմանը: Եվ ահա Շերենցն էլ՝ մյուսների օրինակով, պարապում էր՝ սկզբում «տանջելով» «Ֆրազյոր», ապա «Պամիր» անուններով նժույգներին:
Բայց ստացվեց այնպես, որ ինչ-ինչ պատճառներով Շերենցը դուրս մնաց կինոնկարի հիմնական դերասանական կազմից: Նրա դերը բաժին հասավ բեմադրող-նկարիչ Հրայր Կարապետյանին: Իսկ այդ օրերից իբրև հուշ պահպանվեց այս հիանալի լուսանկարը»:

«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
8818:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
173Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
29516.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
109815.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
59113.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
54813.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
57012.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
51812.09.2026, 21:42