Անգամ ավերակ վիճակում չափազանց տպավորիչ վանքը՝ Բարձրաքաշի Սուրբ Գրիգոր

Թումանյանական Դսեղից եթե մի քանի կիլոմետր քայլենք դեպի մոտակա ձորակը, ապա կհանդիպենք ցուցանակներ, որոնք մեզ կհուշեն, որ այնտեղ՝ ձորակի թեք անտառապատ լանջերին, մի հարմարավետ հարթակի վրա, գտնվում է Բարձրաքաշի Սուրբ Գրիգոր վանքը։


Երբեմնի հզոր համալիրն այսօր խիստ վտանգված է, կառույցները կիսավեր են, դեռևս կանգուն պատերի վրա կան մեծ ճաքեր։
Վանական համալիրը կազմում են երկու եկեղեցիները, գավիթը, մատուռները և Մամիկոնյանների իշխանական տոհմի գերեզմանոցը:
Վանքի բոլոր շինությունները կառուցված են տուֆից, ֆելզիտից և բազալտից: Սպիտակ երանգի համար անվանվել է նաև Ճերմակ վանք։
Վանքը նաև Հովհաննես Թումանյանի կողմից սիրված վայրերից էր, անգամ կան լուսանկարներ, որոնցում մեծ լոռեցին գտնվում է վանքի տարածքում։

Ենթադրվում է, որ վանքը նման ավերակ վիճակում է 18-րդ դարից։ Ավերման պատճառը հիմքի նստվածքային երևույթներն են։

Բարձրաքաշի Սուրբ Գրիգոր վանքն ընդգրկված է Հայաստանի «Առավել վտանգված հուշարձանների» ցանկում։


«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
8818:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
173Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
29516.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
109815.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
59113.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
54813.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
57012.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
51812.09.2026, 21:42