Ուրբաթ, 06 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Որոշվեց վերականգնել անվճար երթևեկությունը դեպի Ամարասի, Գանձասարի և Հակոբավանքի վանական համալիրներ». Արցախի նախագահ

«Որոշվեց վերականգնել անվճար երթևեկությունը դեպի Ամարասի, Գանձասարի և Հակոբավանքի վանական համալիրներ». Արցախի նախագահ
199
Երկուշաբթի, 10 ապրիլի, 2023 թ., 16:12

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գրառումը. «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր 120 օր է, ինչ Արցախը լիակատար շրջափակման պայմաններում մաքառում է իր արժանապատիվ գոյության համար՝ ի հեճուկս աշխարհի անտարբեր լռության և ոչինչ չասող հայտարարությունների: Մեզ պարտադրվող այդ իրականությունը շարունակաբար հիասթափեցնում, բայց և ավելի ամուր է դարձնում մեր հերոս ժողովրդին:
Ստեղծված իրավիճակի շուրջ պարբերաբար զրույցներ եմ ունենում ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ: Իսկ երեկ մեր ունեցած զրույցի ընթացքում նրա առաջարկով որոշում կայացվեց վերականգնել անվճար երթևեկությունը դեպի մեր դարավոր ուխտավայրեր հանդիսացող Ամարասի, Գանձասարի և Հակոբավանքի վանական համալիրներ: Դարձը մեր ազգային ավանդույթներին ու հոգևոր արժեքներին, նրանց նորովի վերարժևորումը ուժ և ամրություն կներարկեն մեզ՝ դիմակայելու այս ծանր փորձությանը ևս»: