Անկարան՝ Թուրքիայում Հայաստանի դեսպանություն բացելու մասին

Թուրքիայում Հայաստանի դեսպանության բացման հարցն օրակարգում չէ, սակայն Անկարան և Երևանը աշխատում են սահմանային անցակետերի բացման ուղղությամբ։ Այս մասին A Haber հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Առաջիկայում դա կարող է տեղի չունենալ (Հայաստանի դեսպանատան բացումը), քանի որ նախ պետք է այլ քայլեր ձեռնարկել, մենք բացել ենք մեր օդային տարածքը Հայաստանի համար, բեռնափոխադրումներ են իրականացվում, փոխադարձ օդային հաղորդակցություն է սկսվել, հայ ավիափոխադրողները կարող են մեր տարածքով թռչել երրորդ երկրներ: Բայց ցամաքային անցակետեր բացելու համար, քաղաքական պայմանների հետ մեկտեղ, մենք նախ պետք է ճանապարհներ պատրաստենք, վերականգնենք կամուրջը: Եվ մենք արդեն ունենք կամուրջի կառուցման պայմանավորվածություններ»,- ասել է Չավուշօղլուն՝ հավելելով, որ ենթադրվում է, որ ցամաքային սահմանային անցակետը կբացվի երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար։

ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
5012:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
29004.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
30104.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
29804.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
32304.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
28903.11.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
31403.11.2026, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
30903.11.2026, 09:24