Նաիրի Հոխիկյանին մեղադրանք է ներկայացվել. ՔԿ

Քննչական կոմիտեն հայտնում է․ «ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահի կողմից ՀՀ քննչական կոմիտեի նախագահին հասցեագրվել է առերևույթ հանցանքի մասին հաղորդում և կից նյութեր են այն մասին, որ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդ.Հովհաննսյանը 2023թ մարտի 29-ին թիվ ԱՐԴ1/4853/02/21 քաղաքացիական գործով կայացրել է վճիռ, որը դատական իշխանության պաշտոնեական կայքում հրապարակելուց հետո Ն․Հ․-ն «Facebook» սոցիալական ցանցում գործող իր էջում հրապարակում է կատարել, մասնավորապես՝ դատավոր Էդ Հովհաննիսյանի նկատմամբ, իր աշխատանքային գործունեության հետ կապված, վիրավորական արտահայտություններով:
Նշված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննության ընթացքում զննության է ենթարկվել հայատառ «Նաիրի Հոխիկյան» ֆեյսբուքյան էջը, որի արդյունքում պարզվել է, որ էջի գրառումներ բաժնում, 2023թ մարտի 29-ին՝ ժամը 16:50-ին, Նարիրի Հոխիկյան օգտատիրոջ կողմից կատարվել է գրառում, որում, անհարգալից վերաբերմունք դրսևորելով դատավոր Էդ․ Հովհաննիսյանի նկատմամբ, կապված նրա պաշտոնեական լիազորությունների իրականացման հետ՝ վիրավորական արտահայտություն է օգտագործվել դատավորի հասցեին։ Գրառմանը կից առկա են նաև լուսանկարներ։
Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդ.Հովհաննիսյանը ճանաչվել է տուժող:
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել հսկողություն իրականացնող դատախազին Ն.Հ-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։ Միջնորդությունը բավարարվել է և Ն․Հ․-ին ներկայացվել է մեղադրանք:
Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
Նախաքննությունը շարունակվում է»:

ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
5012:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
29004.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
30104.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
29804.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
32304.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
28903.11.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
31403.11.2026, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
30903.11.2026, 09:24