Բացահայտվել են կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու դեպքեր

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ժ. Վ-ն, Է. Ս-ն և Հ. Մ-ն, զբաղեցնելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՃՈ Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի ավագ տեսուչի և տեսուչի պաշտոնները, վարորդական վկայական ստանալու համար դիմած անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար Ս. Գ-ի և Ա. Գ-ի միջնորդությամբ ստացել են տարբեր չափի գումարներ՝ որպես կաշառք:
Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ 5 քաղաքացի, դիմելով Ս. Գ-ին և Ա. Գ-ին, խնդրել է օժանդակել ՃՈ տեսուչին կաշառք տալու դիմաց ձևական բնույթ կրող քննություններով վարորդական վկայականներ ստանալու հարցում: Վերջիններս համաձայնել են և հիշյալ քաղաքացիներից ստացել են տարբեր չափի գումարներ և որպես կաշառք փոխանցել են ոստիկանության աշխատակիցներ Ժ. Վ-ին, Է. Ս-ին և Հ. Մ-ին:
Կաշառքի գումարը ստանալուց հետո ոստիկանության աշխատակիցներ Ժ. Վ-ն, Է. Ս-ն և Հ. Մ-ն առանց ավտոմեքենա վարելու գործնական գիտելիքները պատշաճ ստուգելու ձևականորեն ընդունել են գործնական քննություններ և դրական գնահատել, ինչի հիման վրա սահմանված կարգի խախտմամբ տրամադրվել են վարորդական իրավունքի վկայականներ:
Քրեական վարույթի շրջանակում ՃՈ տեսուչներ Ժ. Վ-ն, Է. Ս.-ն և Հ. Մ-ն, միջնորդներ Ս. Գ-ն և Ա. Գ-ն, ինչպես նաև կաշառք տված 5 քաղաքացիները ձերբակալվել են և բերվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:
Վերը նշված հանցավոր արարքների համար ՃՈ աշխատակիցներ Ժ. Վ-ին, Է. Ս-ին և Հ. Մ-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով /Ժ. Վ-ին՝ 3 դրվագ/, միջնորդներ Ս. Գ-ին 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 437-րդ հոդվածի 1-ին մասով /4 դրվագ/, Ա. Գ-ին՝ 437-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ 5 քաղաքացիներին՝ 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
28704.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
29704.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
29504.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
32104.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
28803.11.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
31303.11.2026, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
30803.11.2026, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
75302.11.2026, 20:00