Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները մեկնում են Սյունիք

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները մեկնում են Սյունիք
251
Երեքշաբթի, 11 ապրիլի, 2023 թ., 22:24

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները մեկնում են Սյունիք։ Այս մասին հայտնել է խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ նշելով, որ այլ մանրամասներ այս պահին չի կարող հաղորդել:

Հիշեցնենք, որ այսօր Տեղ սահմանամերձ գյուղում փոխհրաձգություն է եղել։ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները մեքենայով մոտենեցել են ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողներին, որից հետո կրակ են բացել ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ։

Փոխհրաձգության հետևաանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր։

Ժամը 21:30-ի դրությամբ ՊՆ-ն հայտնում է, որ սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է։