Ուրբաթ, 06 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

ԱԺ-ն գաղտնի քվեարկությամբ համաձայնություն է տվել

ԱԺ-ն գաղտնի քվեարկությամբ համաձայնություն է տվել
190
Չորեքշաբթի, 12 ապրիլի, 2023 թ., 12:30

ԱԺ-ն գաղտնի քվեարկությամբ համաձայնություն է տվել պատգամավոր Մ.Ս.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրին. հայտնում է ՀՀ դատախազությունը:

Ազգային ժողովն այսօր գաղտնի քվեարկությամբ (կողմ՝ 65, դեմ՝ 0) համաձայնություն է տվել պատգամավոր Մ.Ս.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրին:

Հիշեցնենք, որ հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագիրն Ազգային ժողովի քննարկմանն էր ներկայացրել ապրիլի 11-ին: Գլխավոր դատախազն անդրադարձել էր քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալներին, ցուցմունքներին, ինչպես նաև պատասխանել էր պատգամավորների հարցերին: