Ուրբաթ, 06 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Լարսի ռուսական հատվածում բարդություններ են առաջացել մաքսային ձևակերպումների հետ կապված

Լարսի ռուսական հատվածում բարդություններ են առաջացել մաքսային ձևակերպումների հետ կապված
237
Չորեքշաբթի, 12 ապրիլի, 2023 թ., 14:30

Վրաստանում Հայաստանի դեսպանությունից տեղեկացնում են, որ Վերին Լարս անցակետի ռուսական հատվածում առկա տեխնիկական խնդրի պատճառով բարդություններ են առաջացել անցակետը հատող մեքենաների մաքսային ձևակերպումների հետ կապված: «Վրաստանում ՀՀ դեսպանությունը և Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հարցի առնչությամբ մշտական կապի մեջ են համապատասխան երկրների պատկան գերատեսչությունների հետ:
Աշխատանքներ են տարվում խնդրի շուտափույթ կարգավորման ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ: