Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել 13 երկրի 24 կոմպոզիտոր

Ապրիլի 1-ին լրացել է Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը։ Մրցույթի կազմկոմիտեն տեղեկացնում է, որ մեծ հետաքրքրություն կա մրցույթի նկատմամբ։ Մասնակցության հայտ է ներկայացրել 13 երկրի 24 կոմպոզիտոր։ Հեղինակների աշխարհագրությունը բավականին լայն է. կոմպոզիտորները ներկայացնում են ԱՄՆ-ն, Բելառուսը, Բելգիան, Գերմանիան, Թուրքմենստանը, Իսրայելը, Իտալիան, Լեհաստանը, Հայաստանը, Հունաստանը, Միացյալ Թագավորությունը, Ռուսաստանի Դաշնությունը, Ուկրաինան։
Այս պահին մրցույթի հեղինակավոր ժյուրին ուսումնասիրում է կոմպոզիտորների ներկայացրած ստեղծագործությունները։ Հաղթողների անունները կհրապարակվեն մրցույթի եզրափակիչ փուլում՝ գալա համերգի ընթացքում, որը տեղի կունենա մայիսի 27-ին՝ ժամը 19.00, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։
Հիշեցնենք, որ Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթին կոմպոզիտորները պետք է ներկայացնեին ձայնի և մեկ կամ երկու գործիքի համար գրված ստեղծագործություն, որի տևողությունը պետք է լինի նվազագույնը 8, առավելագույնը՝ 12 րոպե: Ստեղծագործությունները պետք է գրված լինեն վերջին մեկ տարվա ընթացքում հայ միջնադարյան, դասական կամ ժամանակակից պոեզիայի հիման վրա: Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթը նախաձեռնվել և անցկացվում է «Կողբ» հիմնադրամի կողմից։
Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի կազմակերպչական խումբ

«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
8818:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
173Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
29516.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
109815.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
59113.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
54813.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
57012.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
51812.09.2026, 21:42