ԱՄՆ-ում բացահայտել են Փենթագոնի գաղտնի փաստաթղթերը հրապարակողի ինքնությունը

Փենթագոնի գաղտնի փաստաթղթերը, հավանաբար, համացանցում տեղադրել է ԱՄՆ ազգային գվարդիայի ռազմաօդային ուժերի անդամը։ Նրա անձը բացահայտում է The New York Times (NYT)-ը: Հոդվածում ասվում է, որ առցանց խաղերի փոքր խմբի ղեկավարը, որում վերջին մի քանի ամիսների ընթացքում գաղտնազերծվել են ԱՄՆ հետախուզության գաղտնի փաստաթղթերը, եղել է 21-ամյա Ջեք Թեյշեյրան: Նշվում է, որ նա ծառայել է Մասաչուսեթսի ռազմաօդային ազգային գվարդիայի հետախուզական թևում։ Նշվում է, որ Թեյշեյրան ղեկավարել է Thug Shaker Central անունով մասնավոր ինտերնետ խումբը, որտեղ մոտ 20-30 մարդ հավաքվել է զենքի, տեսախաղերի և մեմերի հանդեպ ընդհանուր հետաքրքրությունների շրջանակում։ Երկու ամերիկացի պաշտոնյաներ հաստատել են, որ քննիչները ցանկանում են զրուցել Թեյշեյրայի հետ:
Thug Shaker Central-ի անդամներն ասում են, որ գաղտնազերծված ֆայլերը զուտ տեղեկատվական են, շատերը կապված են Ուկրաինայի հակամարտության հետ: Փաստաթղթերը հանրաճանաչություն են ձեռք բերել այն բանից հետո, երբ խմբի անդամներից մեկը հրապարակել է դրանցից մի քանի տասնյակ հանրային ինտերնետային ֆորումում, ասում են նրանք:
ԱՄՆ գաղտնի փաստաթղթերի մասին առաջին անգամ հաղորդվել է ապրիլի 7-ին: Արտահոսած փաստաթղթերը, թվագրված մարտի սկզբին, պարունակում էին, մասնավորապես, տեղեկություններ ուկրաինական զորքերի ուժեղացման՝ ՆԱՏՕ-ի ծրագրերի մասին:

«Բնակարանում ձևափոխումն օրինականացնելու համար որքա՞ն պետք է վճարեք և ե՞րբ հարևանների համաձայնությունը պետք չէ».
4723:00
«Փաշինյանի ցայտնոտը կամ Никол, ты не прав». Արթուր Խաչատրյան
4222:54
«Արևմուտքում վերջապես ձայներ են բարձրանում». Լևոն Զուրաբյան
4722:36
«Սահմանադրությունը պետք է պաշտպանի ինձ իշխանության կամայականությունից, ոչ թե դառնա ինձ ճնշելու գործիք». Վլադիմիր Մարտիրոսյան
5322:18
«Ինչո՞ւ Հայ մայրն ստիպված եղավ իր տան ներսում դիմակայել այն վտանգին, որը պետք է կանխվեր դեռ պետական սահմանին». Կարեն Արայան
6722:06
«Արսեն Թորոսյանը քպ-ականին չհասկացավ. բա ժողովրդի ջանը քա՞ր էր». Հայկ Մովսիսյան (տեսանյութ)
6721:24
Եվրոպական մթերային խանութներում քիբերհարձակման պատճառով սառցարաններում ջերմաստիճանը կտրուկ բարձրացել է
14920:55
«Թե բա՝ եկեղեցին չպետք է խառնվի քաղաքականությանը». Մհեր Հակոբյան
6920:36