Ուրբաթ, 06 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Ադրբեջանի գործողությունները զսպելու կոչով նամակներ են ուղարկվել միջազգային գործընկերներին

Ադրբեջանի գործողությունները զսպելու կոչով նամակներ են ուղարկվել միջազգային գործընկերներին
353
Շաբաթ, 15 ապրիլի, 2023 թ., 15:48

Ազգային ժողովի նախագահությունը, բարեկամական խմբերի ղեկավարները, հանձնաժողովների նախագահները բազմաթիվ նամակներ են ուղարկում օտարերկրյա խորհրդարաններին եւ միջազգային խորհրդարանական կազմակերպություններին՝ տեղեկացնելով Ադրբեջանի զինված ուժերի կողմից ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում իրականացված հերթական սադրանքի վերաբերյալ:

Հայ խորհրդարանականները կոչ են անում գործընկերներին՝ գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը եւ մեծացնել Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը՝ զսպելու վերջինիս ագրեսիվ գործողությունները եւ կանխելու հնարավոր էսկալացիան մեր տարածաշրջանում:

Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական հերթական սադրանքի առնչությամբ հայտարարություններ են տարածել միջազգային գործընկերները եւ կառույցների ներկայացուցիչները:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ադրբեջանի գործողությունները զսպելու կոչով նամակներ են ուղարկվել միջազգային գործընկերներին