Ուրբաթ, 06 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Հոգեհանգստյան կարգ՝ Տեղ գյուղում զոհվածների համար

Հոգեհանգստյան կարգ՝ Տեղ գյուղում զոհվածների համար
327
Կիրակի, 16 ապրիլի, 2023 թ., 18:06

Ապրիլի 16-ին, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում՝ Սուրբ Պատարագի ավարտից հետո, կատարվել է հոգեհանգստյան կարգ Տեղ գյուղի սահմանային հատվածում ադրբեջանական սադրանքի պատճառով ապրիլի 11-ին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով զոհված հայրենյաց պաշտպանների հոգիների խաղաղության համար. հայտնում են Մայր Աթոռ-ից:
Մինչ հոգեհանգստյան արարողությունը Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, անդրադառնալով օրերս սահմանային գոտում տեղ գտած ցավալի միջադեպին, հրավիրել է եկեղեցականաց դասին և ներկա հավատացյալ ժողովրդին աղոթք բարձրացնել նահատակված քաջորդիների հոգիների հանգստության, ինչպես նաև վիրավորում ստացած զինվորականների շուտափույթ ապաքինման համար։