Ուրբաթ, 06 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային հարթակում կատարվել է փոփոխություն

Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային հարթակում կատարվել է փոփոխություն
268
Երկուշաբթի, 17 ապրիլի, 2023 թ., 19:42

Ճանապարհային ոստիկանությունը հայտնում է. «Տեղեկացնում ենք, որ արդիականացման նպատակով Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային հարթակում https://roadpolice.am/ կատարվել է համալրում։
Մասնավորապես, փոփոխության արդյունքում տրանսպորտային միջոցին շահագործող կցելու նոր գործիքակազմ է ստեղծվել այն իրավաբանական անձանց համար, ովքեր ունեն նոր նմուշի նույնականացման քարտ (ID card՝ առանց չիպի) և ակտիվացրել են բջջային նույնականացման քարտ (mobile ID)։ Իրավաբանական անձը բջջային նույնականացման քարտը (mobile ID) ստանալուց և ակտիվացնելուց հետո https://roadpolice.am/ հարթակից պետք է ընտրի «Իրավաբանական անձանց մուտք»

«Մուտք բջջային նույնականացման քարտով» դաշտերն ըստ հերթականության և լրացնի համակարգի կողմից պահանջվող բոլոր անհրաժեշտ տվյալները։ Տվյալների նույնականացումը հաջողությամբ ավարտվելուց հետո ընտրված հեռախոսահամարին ստացվում է մուտքի թույլտվությունը հավաստող SMS հաղորդագրություն, ապա ընդունելուց հետո կստանա նաև մեկանգամյա կիրառվող հաստատման կոդ, որը համապատասխան դաշտում մուտքագրելուց հետո իրավաբանական անձը հնարավորություն կունենա կատարել շահագործող կցելու և կցված շահագործողին դադարեցնելու գործողությունները։
Անվտանգության նկատառումներից ելնելով վերոնշյալ քայլերը պետք է կրկնել նույնությամբ յուրաքանչյուր նոր հաջորդող մուտքի դեպքում։
Հիշեցնենք, որ այն իրավաբանական անձիք, ովքեր ունեն հին նմուշի նույնականացման քարտ (ID card՝ չիպի առկայությամբ), ապա այդ պարագայում հարթակից օտգվելու կանոնները մնում են նախկին տարբերակով»։