«Սարքած գործ ա. ասել են՝ բողոքի, բողոքել ա». «Հանրային ձայն» կուսակցության քաղխորհրդի անդամ
![]() 1419 Երեքշաբթի, 18 ապրիլի, 2023 թ., 10:42 Դատարանը քննում է «Հանրային ձայն» կուսակցության խորհրդի նախագահ Արտակ Գալստյանի կալանքի միջնորդությունը: Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեն երեկ հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքերի բացահայտման մասին։ «Արհեստական շոու. կապված է քաղաքապետի մոտակա ընտրությունների հետ: Քանի որ Արտակ Գալստյանը բանիմաց է, թիմ ունի, Հանրային ձայնը մասնակցելու է, կարող եմ 99 տոկոսով ենթադրել, որ դրա հետ է կապված»,- անդրադառնալով Արտակ Գալստյանի ձերբակալությանը՝ ասել է կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Մաթևոսյանը: Դիտարկմանը՝ ՔԿ հաղորդագրության մեջ նշվում է, որ Գալստյանը հեռախոսակապ է հաստատել Տիգրան Արզաքանցյանի հետ և պահանջել 110.000 դոլար՝ հակառակ դեպքում նրա և նրա կնոջ վերաբերյալ Վարդան Ղուկասյանի կողմից վարվող «Հանրային ձայն» հաղորդաշարի ընթացքում կհրապարակվեն նրանց պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող, բարի համբավն արատավորող տեղեկություններ, Մաթևոսյանն ասել է. «Բազմաթիվ տեղերից էլ գալիս է ինֆորմացիա, որ Տիգրան Արզաքանցյանը մախինատոր է, մեծ փողերի մեջ ինչ-որ գործողությունների է մասնակից եղել, պարտքեր ունի: Լուրջ չեմ վերաբերվում ես իրեն, ասել են՝ բողոքի, բողոքել ա: Էդ մարդը պատրաստի ժերտվայի մատերիալ ա երևի, որ վերևներից... Վարչապետի հետ գնում ա, նստում ա, ասում ա՝ ես անասնաբույժմ եմ...»: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
