Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Հայաստանը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»․ Փաշինյան

«Հայաստանը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»․ Փաշինյան
317
Երեքշաբթի, 18 ապրիլի, 2023 թ., 11:48

Խոսելով խաղաղության պայմանագրի մասին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այն իրատեսական կդառնա, եթե երկու երկրները հստակ, առանց երկիմաստության միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչեն ու պարտավորվեն միմյանց տարածքային պահանջներ չներկայացնել: «Ադրբեջանի նախագահի հետ այս մասին պայմանավորվել ենք 2022-ի հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում ու հոկտեմբերի 31-ին՝ Սոչիում, ինչն արձանագրվել է հրապարակային հայտարարություններով: Այսուհանդերձ, թե՛ Երևանից, թե՛ Բաքվից հնչում են հայտարարություններ, որոնցով դիմացի կողմը մեղադրվում է պայմանավորվածությունները չպահելու մեջ: Վերահաստատում եմ, որ ՀՀ-ը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնը կանի՝ հայկական ԽՍՀ ամբողջ տարածքը ճանաչելով որպես Հայաստանի Հնարապետություն»,- ասել է վարչապետը: