«Ա՛յ դրա համար ինձ արժե դատել». Փաշինյան
![]() 1198 Երեքշաբթի, 18 ապրիլի, 2023 թ., 15:00 «Ես պետք է էն ժամանակ կանգնեի, բանակցային թղթերը ցույց տայի, ասեի՝ ժողովո՛ւրդ, մենք հասել ենք էս կետին, տարբերակ չունենք: Ա՛յ դրա համար ինձ արժե դատել, որ չեմ եկել, ասել՝ գիտե՞ք ինչ, էս խաղն ավարտված խաղ ա... Ա՛յ դա իմ սխալն ա: Եթե ինձ մեղադրում եք, սրանում մեղադրեք»,- արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի դիտարկմանը՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնենք՝ ավելի վաղ Խամոյանը հայտարարել էր հետևյալը. «Դուք հինգ տարի է՝ իշխանության եք, բայց հինգ հարյուր անգամ ավելի շատ խոսել եք նախկին երեք իշխանությունների բանակցած փաստաթղթերից, քան՝ Ձեր բանակցածից, չնայած նրան, որ 2019-ին արձանագրեցիք, ըստ էության խաչ քաշելով բանակցային պրոցեսի վրա, հայտարարեցիք, որ բանակցությունները սկսում եք Ձեր սեփական կետից: Անգամ 2018-2020թթ. արանքում այդպես էլ ժողովրդին չներկայացրիք՝ ինչ է բանակցվում, հետո պետք է պարզվեր, որ բանակցային վերջին խմբագրված տարբերակը փաստաթղթի, բանակցային սեղանին եղել է 2019-ի ամռանը»: ԱԺ-ում շարունակվում է Կառավարության ծրագրի կատարողականի քննարկումը: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
