Հյուրանոցի սենյակից լսվել է ծեծի ձայն, որից հետո 37-ամյա տղամարդը նետվել է պատուհանից

Ապրիլի 16-ին, ժամը 14.33-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժին ստացվել է հաղորդում, որ 9-11 է զանգել մայրաքաղաքի Սևքարեցի Սաքոյի փողոցի հյուրանոցի աշխատակիցը և հայտնել, թե հյուրանոց են եկել կին և տղամարդ, ներկայացել մայր ու որդի, այնուհետև նրանց սենյակից լսվել է ծեծի ձայն, իսկ երբ իրենք մոտեցել են սենյակին, կնոջը հայտնաբերել են արնոտ ու ծեծված վիճակում:
Րոպեներ անց հաղորդում է ստացվել նաև շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից. հայտնում էին, որ շտապօգնության բրիգադը նշված հյուրանոցից հիվանդանոց է տեղափոխում վնասվածքներ ստացած մի կնոջ: Ժամը 15.52-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից են հաղորդել, որ շտապօգնության բրիգադը բուժօգնության է տեղափոխել 75-ամյա մի կնոջ, որը հյուրանոցում ստացել է պարանոցի կտրած-արնահոսող վերք:
Մինչ այդ հաղորդում էր ստացվել 1-ին համալսարանական հիվանդանոցից: Հաղորդում էին, որ մարմնական վնասվածքով նույն հյուրանոցից իրենց մոտ է տեղափոխվել Ավան-Առինջի 2-րդ միկրոշրջանի բնակիչ, 37-ամյա մի տղամարդ, որը 4-րդ հարկից նետվել և ստացել է ոտքի կոտրվածք:
Մեկնել են ոստիկանության և քննչական բաժինների պետերը՝ օպերատիվ խմբով: Պարզվել է, որ ժամը 13-ին հյուրանոցի սենյակում ծագած վիճաբանության ժամանակ 37-ամյա տղամարդը ծեծել է մորը, դանակով կտրել պարանոցը, ինչից հետո փորձել է դիմել փախուստի՝ նետվելով հյուրանոցի 4-րդ հարկի բաց պատշգամբից:
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: Դեպքի հանգամանքները պարզվում են:

Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
28004.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
29004.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
28804.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
31304.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
28403.11.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
30903.11.2026, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
30403.11.2026, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
74402.11.2026, 20:00