Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Տեղ գյուղի պրոբլեմատիկ հատվածը կրճատվել է ևս 1,4 կիլոմետրով». Փաշինյան

«Տեղ գյուղի պրոբլեմատիկ հատվածը կրճատվել է ևս 1,4 կիլոմետրով». Փաշինյան
719
Հինգշաբթի, 20 ապրիլի, 2023 թ., 13:32

«Տեղ գյուղի հատվածում ունենք 11 կիլոմետրից որոշակի 5 կիլոմետր հատված, որը համարում էինք և համարում ենք պրոբլեմատիկ. էսօրվա դրությամբ կարող եմ ասել, որ այդ պրոբլեմատիկ հատվածը կրճատվել է ևս 1,4 կիլոմետրով»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դա նշանակում է, որ ևս այդքան սահման ճշգրտվել է: «Այսինքն՝ և՛ մենք, և՛ ադրբեջանցիք, այդ կետի վերաբերյալ ունենք ընդհանուր կարծիք, որ մեր սահմանային գիծն անցնում է այստեղով: Հայաստանցի սահմանապահները տեղակայվում են էդ սահմանից որոշակի հեռավորության վրա, ադրբեջանցի սահմանապահները տեղակայվում են էդ սահմանից որոշակի հեռավորության վրա»,- նշել է վարչապետը: