Ռուսաստանը մետաղաջարդոնի կվերածի աշխարհի ամենամեծ միջուկային հածանավը
![]() 953 Հինգշաբթի, 20 ապրիլի, 2023 թ., 21:00 Ռուսական Հյուսիսային նավատորմի դրոշակակիր «Պետրոս Մեծ» ատոմային ծանր հածանավը կվերածվի մետաղաջարդոնի, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ռազմածովային ոլորտի աղբյուրին։ Աշխարհի՝ միջուկային շարժիչային համակարգով ամենամեծ ռազմանավը և միևնույն ժամանակ ռուսական նավատորմի միակ վերջրյա, միջուկային շարժիչային համակարգով նավը նախատեսվում է շահագործումից հանել, պնդում է գործակալության աղբյուրը։ 25 տարի առաջ գործարկված հածանավը, որի անձնակազմը գերազանցում է 700 անձը, նախատեսվում էր ուղարկել արդիականացման։ Այնուամենայնիվ, «Ծովակալ Նախիմով» ծանր միջուկային հածանավի վերանորոգման փորձը ցույց է տվել, որ «դա շատ ծախսատար է», պարզաբանել է ՏԱՍՍ-ի աղբյուրը: Վերջինի վերանորոգման ավարտի ժամկետները բազմիցս փոխվել են, և այս պահին ծովակալ Նախիմովը մնում է Սևմաշի վերանորոգման գործարանի ծոցում։ Ավելի վաղ արդիականացման էին ուղարկվել Հյուսիսային նավատորմի մյուս հսկա սուզանավերը՝ «Սևերստալը», «Արխանգելսկ»-ը և «Դմիտրի Դոնսկոյ»-ը։ |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
