Ադրբեջանը ժամկետից շուտ կորցրել է կապն իր արբանյակի հետ
![]() 1005 Հինգշաբթի, 20 ապրիլի, 2023 թ., 21:12 Ադրբեջանի՝ Երկրի դիտման առաջին արբանյակը՝ Azersky-ն, իր առաքելությունն ավարտել է նախատեսված ժամկետից մեկ տարի շուտ, այսինքն՝ շահագործման իններորդ տարում: Արբանյակի հետ տեղեկատվության փոխանակումը դադարեցվել է։ «Ազերկոսմոս» ԲԲԸ-ն և արբանյակն արտադրողը փորձել են վերականգնել կապը դրա հետ, բայց՝ անօգուտ: Հաղորդվում է, որ արբանյակի հետ տվյալների փոխանակման դադարեցման հնարավոր պատճառ կարող է լինել նրա բախումը փոքր տիեզերական բեկորների կամ երկնաքարի հետ։ Թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունում նշել են, որ արբանյակն ապահովագրված է եղել 45 մլն մանաթի (26,5 մլն դոլար) չափով, և արդեն սկսվել են ապահովագրական գումարն ստանալու աշխատանքները։ «Արբանյակի կոմերցիոն գործունեության մեկնարկից ի վեր վաստակվել է 105 մլն մանաթ (ավելի քան 60 մլն դոլար): Բացի այդ, 150 միլիոն մանաթի (ավելի քան 88 միլիոն դոլար) արժողությամբ արբանյակային պատկերներ փոխանցվել են տարբեր պետական մարմիններին ու հիմնարկներին։ Այսպիսով, արբանյակի տնտեսական էֆեկտը 1,5 անգամ ավելի բարձր է եղել, քան ներդրումները»,- նշում են Բաքվի զլմները: Հիշեցնենք, որ Azersky արբանյակը ուղեծիր է արձակվել 2014 թվականի հունիսին: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
