«Porsche Cayenne»-ը Չայնիի ոլորաններում 350 մետր գլորվել է ձորը․ կան զոհեր և վիրավորներ

478
Ուրբաթ, 21 ապրիլի, 2023 թ., 14:00
Այսօր՝ ապրիլի 21-ին, ժամը 11։20-ի սահմաններում Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 26 կմ հատվածում, Չայնիի ոլորանների սկզբնամասում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և մոտ 350 մետր գլորվել ձորը, այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, ում դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» ԲԿ։ Մինչ փրկարարները դին էին դուրս բերում, ԲԿ-ից Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների և վիրավորների ինքնությունը։

Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
3610:30
ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան երկու ԱԹՍ խոցելու մասին
12809:25
Հրդեհ՝ «Կինոմոսկվա»-ի մուտքի մոտ (տեսանյութ)
190Երեկ, 19:00
Պարզվել է Ուշիի ոլորաններում ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը
183Երեկ, 18:12
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանի նավթավերամշակման գործարանին
322Երեկ, 13:13
5 տարեկան երեխան ընկել է 3-րդ հարկի պատուհանից և մահացել
216Երեկ, 12:12
Անչափահասը թունավորվել է էներգետիկ ըմպելիք և ծխախոտ օգտագործելու հետևանքով
165Երեկ, 10:42
«Բավարիայի էկոնոմիկայի նախարարը մահացած է հայտնաբերվել Բեռլինի հյուրանոցներից մեկում»․ #Bild
465Երեկ, 09:43