Ձերբակալվել են ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալն ու ևս 3 անձ

Կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության կասկածանքով ձերբակալվել են ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալն ու ևս երեք անձ:
Այս մասին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հետևյալ հաղորդագրությունն է տարածել.
«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված տվյալների հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Կ. Ա.-ն, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի տեխնիկական մասի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը, կաշառք տվող Ա. Գ.-ի մատնանշած անձիօգտին գործողություն կատարելու համար Ա. Գ.-ից ստացել է605.000 ՀՀ դրամ կաշառք:
Մասնավորապես՝ քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊՆ Nզորամասի ժամկետային զինծառայողին նույն զորամասում վարորդի պաշտոնին նշանակելու հարցում աջակցելու համար վերջինիս ազգական Ա. Գ.-ն 2023 թվականի մարտին երկու միջնորդների միջոցով դիմել է հիշյալ զորամասի տեխնիկական մասի պետ-հրամանատարի տեղակալ Կ. Ա.-ին:
Վերջինս էլ, իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով զինծառայողի օգտին գործողություն կատարելու համար, 2023 թվականի մարտի 7-ին միջնորդներից մեկի միջոցով պահանջել է կաշառք և նույն օրըիր ենթակային՝ զորամասի ավտոմոբիլային ծառայության պետին հանձնարարել է նշված զինծառայողին ընդգրկել վարորդի հաստիքին նշանակվող անձանց ցուցակում:
Միջնորդներից տեղեկանալով ՊՆ պաշտոնատար անձի պահանջած կաշառքի գումարի չափի մասին՝ զինծառայողի ազգական Ա. Գ.-ն 2023 թվականի մարտի 8-ին Էջմիածին քաղաքում հանդիպել է Կ. Ա.-ին և որպես կաշառք նրան տվել ընդհանուր 605.000 ՀՀ դրամին համարժեք 100.000 ՌԴ ռուբլի և 90.000 ՀՀ դրամ: Դրանից հետո՝ 2023 թվականի մարտի 31-ին, հիշյալ զինծառայողը նշանակվել է նույն զորամասի ջոկի վարորդի պաշտոնին:
21.04.2023թ.-ին ՊՆ պաշտոնատար անձ Կ. Ա.-ն, նրան կաշառք տված Ա. Գ.-ն և երկու միջնորդները ձերբակալվել են:
Նույն օրը Կ. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Ա. Գ.-ին՝ 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ միջնորդներին՝ 437-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Կ. Ա.-ի և Ա. Գ.-ի և միջնորդներից մեկի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար:
Նախաքննությունը շարունակվում է»:

Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
28004.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
29004.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
28804.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
31304.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
28403.11.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
30903.11.2026, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
30403.11.2026, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
74402.11.2026, 20:00