Ջիհադիստները հարձակվել են ռուսական ռազմաբազայի վրա

Շաբաթ օրը՝ ապրիլի 22-ին, մի խումբ զինված զինյալներ հարձակվել են Մալիի կենտրոնում գտնվող ռազմական օբյեկտի վրա, որը տեղական իշխանություններն անվանում են ռուսական ռազմաբազա։ Այս մասին հայտնում է AFP-ն։
Հաղորդվում է 19 զոհի և 60 վիրավորի մասին:
«Ջիհադիստները հարձակվել են օդանավակայանի և դրա կողքին գտնվող ռուսական բազայի վրա»,- ասել է տեղի պաշտոնյան, ով խնդրել է անանուն մնալ։ «Ռուսական բազան և նրանց ինքնաթիռները հարձակման են ենթարկվել: Ջիհադիստները շրջափակել են օդանավակայանի մի մասը», - ասել է մեկ այլ տեղացի պաշտոնյա:
Առավոտյան ժամը 5:30-ի սահմաններում չորս ուժգին պայթյուն է որոտացել, որին հաջորդել են ավտոմատների կրակոցներ։ Մալիում ՄԱԿ-ի կայունացման առաքելության (MINUSMA) սենեգալցի զինվորներին հաջողվել է դանդաղեցնել ջիհադիստների առաջխաղացումը, ասել է պաշտոնյան:
MINUSMA առաքելության բազան գտնվում է օդանավակայանի և ռազմակայանի կողքին, որտեղ, ինչպես ասվում է, տեղակայված են Wagner PMC-ի զինյալները:
Առաքելության խոսնակը հրաժարվել է AFP-ին մեկնաբանել այդ հարցը:
2020 թվականի օգոստոսից Մալին կառավարվում է զինվորականների կողմից, որոնք խզել են Ֆրանսիայի հետ երկարամյա դաշինքը և ռազմականապես և քաղաքականապես կողմնորոշված են դեպի Ռուսաստանը։

«Պետությունը դարձել է ռեպրեսիվ համակարգերի ամբողջություն». Լիլիթ Գալստյան
123:42
Ուշիի ոլորաններում վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսը վիրահատվում է
6623:06
«Հաքերներն արդեն էլեկտրոմոբիլներին էլ են հասել». Սամվել Հայրապետյան
6222:48
Գրենլանդիայի խորհրդարանը հավանություն է տվել ԱՄՆ-ի հետ անվտանգության համաձայնագրին
12222:37
Collins բառարանն անվանել է 2026 թվականի տարվա բառը
11122:31
Կայանման ժամանակավոր սահմանափակում՝ Խանջյան փողոցում
6622:18
«Մեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին». Նիկոլ Փաշինյան
7521:36
«Պետք է ապահովել, որ Հայաստանում Եկեղեցու նկատմամբ տեղի ունեցողը չանտեսվի Վաշինգթոնում». (տեսանյութ)
7021:30