ՌԴ ԱԳՆ-ը՝ Լաչինի միջանցքում անցակետի տեղակայման մասին

ՌԴ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Ռուսաստանի Դաշնությունն անընդունելի է համարում Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմի փոփոխության ցանկացած միակողմանի քայլ, որը չի բխում 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից. «Կոչ ենք անում կողմերին վերադառնալ առկա պայմանավորվածություններին։ Հուսով ենք, որ Բաքուն և Երևանը քաղաքական կամք կդրսևորեն և մոտ ապագայում կկարողանան հաղթահարել այդ բացասական միտումը։ Ռուսական կողմը պատրաստ է անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել Ադրբեջանին և Հայաստանին՝ ինչպես քաղաքական մակարդակում, այնպես էլ տեղում՝ խաղաղապահների հրամանատարության մասնակցությամբ...
Մենք նաև զգուշացնում ենք արևմտյան խաղացողներին՝ զերծ մնալ իրավիճակը սրելու փորձերից»,- մասնավորապես նշված է տեքստում:
Նախօրեին հայտնել էինք, որ ադրբեջանական ուժերը անցակետ են տեղադրել Հայաստան-Արցախ սահմանին գտնվող Հակարի կամրջի վրա։

Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
27404.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
28504.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
28304.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
30804.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
28203.11.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
30603.11.2026, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
30203.11.2026, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
73602.11.2026, 20:00