Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

ՌԴ ՊՆ-ն անդրադարձել է Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրմանը

ՌԴ ՊՆ-ն անդրադարձել է Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրմանը
855
Երկուշաբթի, 24 ապրիլի, 2023 թ., 21:30

Լաչինի միջանցքի սկզբնամասում ադրբեջանական անցակետի տեղադրումից մեկ օր անց երևույթին անդրադարձել է միջանցքը վերահսկելու պարտականությունն ստանձնած Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Միակողմանի և չհամաձայնեցված գործողությունների հետևանքով ադրբեջանական կողմն արգելափակել է Լաչինի միջանցքով երթևեկությունը ռուս խաղաղապահների համար մեկ անցակետի մոտ։ Խաղաղապահների ղեկավարությունը բանակցում է ադրբեջանական կողմի հետ»,- հաղորդում է ՌԴ պաշտպանական գերատեսչությունն ամենօրյա ամփոփագրում։ Հաղորդվում է նար Մարտակերտում հրադադարի խախտման մասին, տուժածներ չկան: