Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Թուրք նախարարը դատապարտել է Հայոց ցեղասպանություն բառակապակցությունն օգտագործողներին

Թուրք նախարարը դատապարտել է Հայոց ցեղասպանություն բառակապակցությունն օգտագործողներին
244
Երեքշաբթի, 25 ապրիլի, 2023 թ., 00:24

Թուրքիայի արդարադատոթյան նախարար Բեքիր Բոզդաղը Հայոց ցեղասպանության վերաբերյալ ժխտողական գրառում է կատարել թվիթերյան էջում։ Գրառման մեջ վերջինս «դատապարտել» է Հայոց ցեղասպանություն բառակապակցությունը բարձրաձայնողներին:
Բոզդաղը, հավատարիմ մնալով Թուրքիայի պաշտոնական թեզերին, իրենց նախնիների նկատմամբ զրպարտություն է որակել ցեղասպանության մեղադրանքները։
«Քննադատում ենք ցեղասպանության հետ կապված զրպարտություններ անողներին, բարձրաձայնողներին և դրանք կրկնողներին»,- գրել է թուրք նախարարը՝ ակնարկելով Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ցավակցական ու դատապարտող հայտարարություններ անող մի շարք երկրների պաշտոնյաներին ու հասարակական գործիչներին։