Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Ադրբեջանական զինված ծառայողներն անելանելի վիճակ են ստեղծել Տեղի բնակիչների համար». Թաթոյան

«Ադրբեջանական զինված ծառայողներն անելանելի վիճակ են ստեղծել Տեղի բնակիչների համար». Թաթոյան
622
Երեքշաբթի, 25 ապրիլի, 2023 թ., 11:42

«Թաթոյան» հիմնադրամը ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Ադրբեջանական զինված ծառայողները անօրինական ներկայությամբ ու ներխուժումներով անելանելի վիճակ են ստեղծել Հայաստանի Տեղ համայնքի բնակիչների համար: Բացի խաթարված անվտանգությունից, մարդիկ չեն կարողանում օգտագործել սեփականության իրավունքով իրենց պատկանող հողատարածքները:
Տեղ համայնքում հանդիպումներ ենք ունեցել բնակիչների հետ, արձանագրել ենք բողոքները և նրանց իրավունքների խախտումները։
Հավաքված ապացույցների առնչությամբ կատարվում են ամփոփման աշխատանքներ»: