Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Սա կորոնավիրուսից ավելի վտանգավոր խնդիր է». ՔՊ-ական պատգամավոր

«Սա կորոնավիրուսից ավելի վտանգավոր խնդիր է». ՔՊ-ական պատգամավոր
700
Երեքշաբթի, 25 ապրիլի, 2023 թ., 11:48

«Մենք երևի նորմալ չենք պատկերացնում՝ ինչ իրավիճակ է տիրում ՀՀ-ում: Չենք պատկերացնում, որ դեռահասների լուրջ տոկոս արդեն թմրամոլ է: Չենք պատկերացնում, որ սինթետիկ թմրամիջոցները, որ կան, 2-րդ, 3-րդ անգամ օգտագործելուց հետո, օրգանական այնպիսի փոփոխություններ են կատարում, որ մարդկային կյանքին այլևս չեն վերադառնում»,- այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով թմրամիջոցների շրջանառության խնդրին: Նրա խոսքով՝ սա կորոնավիրուսից ավելի վտանգավոր խնդիր է. «Բոլորս պետք է լծվենք այս գործին՝ պատգամավոր, ոստիկան, դատավոր. առաջին խնդիրը պետք է լինի պայքարը՝ թմրամիջոցների դեմ»,- ասաց նա: