Ուրբաթ, 06 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

ՀՀ ՆԳՆ-ն հորդորում է անձնագրային գործարքները կատարել ավելի վաղ, ամռանը գերծանրաբեռնված է լինելու

ՀՀ ՆԳՆ-ն հորդորում է անձնագրային գործարքները կատարել ավելի վաղ, ամռանը գերծանրաբեռնված է լինելու
235
Չորեքշաբթի, 26 ապրիլի, 2023 թ., 11:06

ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է. «Հարգելի՛ քաղաքացիներ,
Կրկին հիշեցնում ենք, որ ամռան ամիսներին անձնագրային ծառայությունները սովորաբար աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով:
Ուստի հորդորում ենք անձնագրային գործարքները կատարել ավելի վաղ՝ խնայելով Ձեր ժամանակը և միաժամանակ նպաստելով աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության վարչական շենքում (Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10) սպասարկումն իրականացվում է առցանց հերթագրմամբ՝ e-request.am կայքի միջոցով:
Տարածքային անձնագրային ծառայություններում հերթը կարգավորվում է տեղում՝ հերթի կտրոնների միջոցով»: